Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Սոցիալական ոլորտ ՄՇԱԿՈՒՅԹ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Ուսպենսկայան գալիս է Երևան. որքա՞ն կարժենա նրա ելույթը հրապարակում

Blog Image

Կիրակի օրը՝ հոկտեմբերի 12-ին, «Էրեբունի-Երևան» տոնական միջոցառումները կամփոփվեն Հանրապետության հրապարակում Թաթա Սիմոնյանի մեծ համերգով: Նշվում է, որ համերգին կմասնակցի նաև ռուսաստանցի հայտնի երգչուհի Լյուբով Ուսպենսկայան:

Որքա՞ն գումար է վճարելու Երևանի քաղաքապետարանը այս համերգի գլխավոր մասնակիցներին՝ Թաթա Սիմոնյանին և ռուսաստանցի հայտնի երգչուհուն:

Քաղաքապետարանից MediaHub-ի հարցմանը հրաժարվեցին պատասխանել՝ մեկնաբանելով, թե Երևանի 2807-ամյակին նվիրված միջոցառումների անցկացման մասով պայմանագրերը դեռ կնքվում են, և այս պահին չեն կարող հստակ որևէ թիվ հնչեցնել: Հորդորեցին դիմել գրավոր՝ ծախսված բյուջեի մանրամասներին ավելի ուշ տեղեկանալու համար:

Մենք ուսումնասիրեցինք, թե որքան սովորաբար արժե ռուսական շոու-բիզնեսի հնաբնակ, հայտնի երգչուհու ելույթը: 2024 թվականի սեպտեմբերին Ուսպենսկայայի պրոդյուսերը բացահայտել է, որ աստղը  մասնավոր միջոցառումների համար վաստակում է մինչև 5 միլիոն ռուբլի (շուրջ 23.5 մլն դրամ)։ Նրա խոսքով՝ մեկ ելույթի գինը կարող է տատանվել 4-5 միլիոն ռուբլու սահմաններում։ Ավելին՝ Ուսպենսկայան նաև 500,000- 700,000 ռուբլի ավելի է պահանջում, եթե միջոցառումը Մոսկվայից դուրս է:  

Ինչ վերաբերում է երգչուհու կողմից ներկայացվող ռայդերին՝ ցանկին, որը ամեն արտիստ ունի և դրա ապահովումը երաշխավորում է հրավիրող կողմը, ապա դրա մեջ պարտադիր մտնում է կոնյակը (իսկ բոլորը գիտեն, թե ինչպիսի մեծ սեր ունի Ուսպենսկայան Հայաստանի և հայկական կոնյակի հանդեպ), VIP-տրանսֆերը, բարձր կոմֆորտ ունեցող ինքնաթիռի բիզնես դասի տոմս և այլն: 

Սա, նշենք, Ուսպենսկայայի պրոդյուսերի կողմից հնչեցված թվերն են, և մենք որևէ կերպ չենք պնդում, թե հենց այսքան է Երևանի քաղաքապետարանը վճարելու ռուս աստղին: Ու դժվար է պատկերացնել, որ նա այնքան է սիրում Հայաստանը, որ կհրաժարվի հոնորարից: Սպասենք քաղաքապետարանի կողմից հրապարակվելիք թվերին:

Send