Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Սամվել Բաբայանի թիմակիցը կուրորեն հավատում է Նիկոլին

Blog Image

Ադրբեջանցիների հերթական թիրախը Մեղրին է:

ՔՊ խմբակցության նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանը երեկ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ ԵԱՀԿ-ում  ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչը իրեն սանձարձակ է պահել: «Նրա սանձարձակությունը գերազանցեց յուր դիկտատորին, ու արդեն Մեղրին էլ հայտարարեցին ադրբեջանական։ Իհարկե, համարձակությունը հերիքել էր սա ասել միայն իրենց փոքր հավելյալ միջոցառմանը, բայց այսօր արդեն լիագումար նիստին ստացավ պատասխանը»,- գրել է նա։

Ուշագրավն այն է, որ մինչ Աբրահամյանը, որ հեռացավ ՔՊ-ից, քննադատում է այս պահվածքը, մյուսը, որ հոգով է ՔՊ-ական՝ Մեղրիի համայնքապետը, այս ամենում ոչ մի վտանգավոր բան չի տեսնում, հակառակը՝ առիթը բաց չի թողնում գովաբանելու նրան, ով մեզ բոլորիս բերել հասցրել է այս վիճակին, որ հիմա էլ Մեղրիի վրա է Ադրբեջանը փորձում թաթը դնել. խոսքն, իհարկե, Նիկոլ Փաշինյանի մասին է:

MediaHub-ը կապ հաստատեց Մեղրիի ղեկավար Խաչատուր Անդրեասյանի հետ, որպեսզի ճշտենք՝ որևէ ռիսկեր այս ամենում չի՞ տեսնում, և արդյոք ադրբեջանցիների սարձարձակությունը Վաշինգտոնում ստորագրած դեկլարացիան չէ, որով Սյունիքում ճանապարհ է տրվելու 100 տարով: Վերջինս վստահեցրեց՝ համայնքում ամեն բան կարգին է, ոչ մի փոփոխություն չկա։ Իրենք էլ հավատում են գործող իշխանությանը։

«Մեղրին հայկական ա, Մեղրին մնալու ա հայկական, Մեղրիում ապրելու են միայն հայեր։ Մեր վարչապետը հստակ ասել է, որ բոլոր տեղերում, սահմաններում մենք հող չունենք ոչ ոքի տալու, ոչ էլ ուրիշից վերցնելու»,- հավելեց համայնքապետը։                                   

Անդրեասյանի խոսքով, որն, ի դեպ, Սամվել Բաբայանի «Ազատական» կուսակցության անդամ է, ամեն մեկին պետք չէ ուշադրություն դարձնել, «ով ինչ ուզի կարող է հայտարարել»։ Սակայն համայնքապետին հիշեցրինք Արցախի, «Զանգեզուրի միջանցքի» մասով Ադրբեջանի հայտարարությունները, որոնք ոչ մի լավ տեղ չբերեցին: Անդրեասյանը իր լավատեսության չափաբաժինը, սակայն, չնվազեցրեց։ «Մեղրին մնալու է Մեղրի, Մեղրին անբաժանելի մաս է կազմում Սյունիքից, Մեղրին անբաժանելի մաս է կազմում Հայաստանից»,- հավելեց նա:

Էմմա Մարտիրոսյան

Send