Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Վրաստանում ՏԻՄ ընտրություններ են․ Բիձինա Իվանիշվիլին քվեարկել է Թբիլիսիում

Blog Image

Վրաստանում այսօր ՏԻՄ ընտրություններ են անցկացվում։

«Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին քվեարկել է Թբիլիսիում:

Իվանիշվիլին ընտրատեղամաս է եկել իր ընտանիքի հետ։

«Այսօր Վրաստանի ժամանակակից պատմության մեջ ևս մեկ կարևոր օր է։ «Վրացական երազանքը» հասարակությանը հնարավորություն տվեց ազատ ընտրություն կատարելու։ 13 տարվա կառավարման ընթացքում մեր կուսակցությունը տպավորիչ արդյունքների է հասել բոլոր ոլորտներում։ Մեր ամենամեծ նվաճումն այն է, որ մենք և հասարակությունը սովորել ենք օբյեկտիվորեն վերլուծել և տարբերակել սևն ու սպիտակը», - ասել է Իվանիշվիլին։

Ընտրություններին գրանցվել է 12 կուսակցություն:

Send