AZAL-ի օդանավի կործանման հետ կապված Ադրբեջանը ՌԴ-ի դեմ միջազգային հայց է նախապատրաստում։
ՌԴ ՔԿ-ն 7 ամիս ասում է՝ «հետաքննությունը շարունակվում է»։ Նման դիրքորոշումն արդյունավետ չէ․ այդ մասին հայտարարել է Իլհամ Ալիևը։
Վերջինս նաև հիշեցրել է, որ մալայզիական «Բոինգի» աղետի հետաքննությունը շարունակվել է ավելի քան 10 տարի։ Ալիևի խոսքով՝ Ադրբեջանը նույնպես պատրաստ է սպասել այնքան, որքան անհրաժեշտ կլինի։