Իրանի հարավային Ֆարս նահանգի Ֆիրուզաբադ և Քևար քաղաքների միջև ընկած մայրուղում ավտոբուս է շրջվել։ Վթարի հետևանքով ութ մարդ զոհվել է։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով Ֆարս նահանգի շտապօգնության ծառայության ղեկավար Մասուդ Աբեդին։
«Մինչ այժմ այս միջադեպի հետևանքով զոհվել է ութ մարդ, իսկ 15-ը՝ ծանր վիրավորվել», - Աբեդի խոսքերն է մեջբերում IRNA գործակալությունըЖ
Տեսանյութը՝ այստեղ