Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Ալիևը դրական է համարում Աբու Դաբիում Փաշինյանի հետ հանդիպման արդյունքներով Երևանից արված հայտարարությունները

Blog Image

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դրական է համարում Աբու Դաբիում Փաշինյանի հետ հանդիպման արդյունքներով Երևանից արված հայտարարությունները։

Ալիևը նաև նշել է, որ Աբու Դաբիում կայացած հանդիպումից հետո Երևանից ստացված մեկնաբանությունները դրական են եղել։ Նա ասել է, որ կարդացել է Հայաստանի վարչապետի հայտարարությունները և նշել, որ Ղարաբաղը պետք է ճանաչվեր որպես Ադրբեջանի մաս շատ ավելի վաղ։ Ալիևի խոսքով՝ ինքն անձամբ բազմիցս ասել է այս մասին Փաշինյանին

Վերջինս հիշեցրել է, որ 2019 թվականի ամռանը Հայաստանի վարչապետը հրապարակավ հայտարարել է. «Ղարաբաղը Հայաստան է, և վերջ», և այդպիսով, ըստ նրա, «իր համար դժվար ճակատագիր է ստորագրել»։ 

Send