Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանին ու Գազային․ մաhացածների թվում է նաև ՀԱՄԱՍ-ի առաջնորդ

Լիբանանում ՀԱՄԱՍ-ի հրամանատար է սպանվել իսրայելական օդուժի հարձակման հետևանքով։
Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչը հարձակվել է Լիբանանի հարավում Սաիդա քաղաքի վրա, ինչի հետևանքով սպանվել է պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման ռազմական առաջնորդներից մեկը՝ Հասան Ֆարհատը, գրել են ԶԼՄ-ները։
Հրթիռը հարվածել է քաղաքի ծայրամասում բնակելի թաղամասին։ Ֆարհատի հետ սպանվել է ևս երկու մարդ։
Գազայի հատվածում իսրայելական հրթիռակոծության հետևանքով զոհվել է առնվազն 27 մարդ։
Երեք հրթիռ է հարվածել Տուֆա շրջանում դպրոցի, որը Գազայի բնակիչները օգտագործել են որպես ապաստարան։ Հարձակման զոհ են դարձել առնվազն 14 երեխա և 5 կին, մոտ 100 մարդ վիրավորվել է։
Իսրայելի բանակի և ներքին անվտանգության համատեղ հայտարարության մեջ նշվել է, որ ավիահարվածի թիրախ է դարձել ՀԱՄԱՍ-ի հրամանատարական կենտրոնը: