Իրանի նախագահը խոսել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգի հետ․ ի՞նչ են քննարկել

Իրանի նախագահը խոսել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգի հետ․ ի՞նչ են քննարկել

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն ասել է, որ երկիրը չի ձգտում պատերազմի, և որ միջուկային էներգիայի խաղաղ օգտագործումը տեղ չունի երկրի անվտանգության և պաշտպանության դոկտրինում։

Այս մասին նա ասել է հինգշաբթի ուշ երեկոյան Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանի հետ հեռախոսազրույցում, գրել են ԶԼՄ-ները։

Փեզեշքիանը նշել է, որ իսլամական երկրները կարող են ապահովել խաղաղություն, անվտանգություն և առաջընթաց ամենաբարձր մակարդակով իրենց և տարածաշրջանի համար՝ հիմնվելով ընդհանուր շահերի վրա և ամրապնդելով իրենց միջև միասնությունն ու բարեկամությունը։

Սաուդյան Արաբիայի թագաժառանգ բեն Սալմանը երախտագիտություն է հայտնել Իրանի նախագահի՝ մուսուլման ժողովուրդների միասնության կոչի համար։

Սաուդյան Արաբիայի թագաժառանգն ընդգծել է, որ Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև համագործակցության աճը զգալի ձեռքբերումների կբերի տարածաշրջանային կայունության, անվտանգության և զարգացման ոլորտներում։

Բեն Սալմանն ասել է, որ Իրանի, Սաուդյան Արաբիայի և այլ երկրների համագործակցությունը կարող է ամրապնդել խաղաղությունը տարածաշրջանում՝ վերահաստատելով Էր Ռիադի պատրաստակամությունը՝ աջակցելու տարածաշրջանում դեէսկալացիայի հետ կապված ցանկացած խնդրի լուծմանը։