Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Եվրոպայի համար գլխավոր սպառնալիքը Ռուսաստանը կամ Չինաստանը չեն, այլ ներքին խնդիրները․ ԱՄՆ փոխնախագահ

Blog Image

Եվրոպան սխալվում է, եթե Ռուսաստանը համարում է իր անվտանգության գլխավոր սպառնալիքը, ասել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։

Վենսի կարծիքով՝ Եվրոպայի համար գլխավոր սպառնալիքը Ռուսաստանը կամ Չինաստանը չեն, այլ ներքին խնդիրները՝ միգրացիոն քաղաքականությունը, որը «քանդում է Եվրոպայի մշակութային հիմքը, տնտեսական քաղաքականությունը, որը նվազեցնում է մրցունակությունը, անվտանգության քաղաքականությունը»։

«Դրա հետ մեկտեղ նրանք միլիարդավոր ռուսական գազ են գնում և ՀՆԱ-ի 1%-ը ծախսում պաշտպանության վրա, իսկ մենք՝ 3-4%-ը։ Եվրոպայում խոսքերը բացարձակապես չեն համապատասխանում գործերին»,- ասել է ԱՄՆ փոխնախագահը Newsmax-ին տված հարցազրույցում։

Send