Պաշտոնից ազատվելու դիմում եմ ներկայացրել․ իմ որոշումն է․ Գևորգ Բաղդասարյան

Պաշտոնից ազատվելու դիմում եմ ներկայացրել․ իմ որոշումն է․ Գևորգ Բաղդասարյան

Պաշտոնից ազատվելու դիմում եմ ներկայացրել։ Այս մասին այսօր MediaHub-ի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանը։

«Իմ որոշումն է, պատճառները մեկնաբանել չեմ ուզում»,-ասաց նա։

Ընդգծենք, որ մամուլը գրել էր, որ երեկ Կոտայքի մարզի դատախազ, Ռոբերտ Քոչարյանի գործով մեղադրող Պետրոս Պետրոսյանը ևս ազատման դիմում է ներկայացրել այն բանից հետո, երբ վերջինիս անսպասելի ազատել են Կոտայքի մարզի դատախազի պաշտոնից և նշանակել գլխավոր դատախազության վարչություններից մեկի պետի տեղակալ։ Ըստ մամուլի՝ Բաղդասարյանը ևս այս պատճառով է ազատման դիմում ներկայացրել։

MediaHub-ին չհաջողվեց Պետրոսյանի հետ կապ հաստատել։

Լիաննա Թորոսյան