Արթուր Դավթյանը «լավ ծառայությունների» դիմաց կնշանակվի «յուղոտ պաշտոնի»
MediaHub-ի տեղեկություններով՝ Երեւանի պետական համալսարանում շուտով աղմկահարույց կադրային փոփոխություններ տեղի կունենան։
Բանն այն է, որ իշխաննությունները պատրաստվում են նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին «լավ ծառայությունների» դիմաց անգործ չթողնել եւ տեղավորել ԵՊՀ-ում՝ որպես Իրավագիտության ֆակուլտետի դեկան։
Նշենք, որ մայր բուհի Իրավագիտության ֆակուլտետի դեկանն այս պահին «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանի հայրն է՝ Գագիկ Ղազինյանը։
Լիա Սարգսյան