Ամուսնալուծության լուրերի ֆոնին․ Վերա Բրեժնեւան պատմել է կյանքի դժվար շրջանի մասին

Ամուսնալուծության լուրերի ֆոնին․ Վերա Բրեժնեւան պատմել է կյանքի դժվար շրջանի մասին

Երգչուհի Վերա Բրեժնեւան հասկացրել է, որ այժմ իր կյանքում բարդ շրջան է, որը ստիպում է իրեն ավելի շատ մտածել ու փոխվել։

Որոշ ժամանակ առաջ մամուլում լուրեր հայտնվեցին, որ Բրեժնեւան ու պրոդյուսեր Կոնստանտին Մելաձեն որոշել են ամուսնալուծվել։

«Բոլորս հիմա շատ դժվար շրջան ենք ապրում։ Դա չի կարող լինել առանց փոփոխությունների: Այս շրջանը տարբեր է բոլորի համար։ Իմ մերձավոր շրջապատում բոլորը փոխվում են»,- հայտարարել է արտիստուհին՝ նշելով, որ «երկու ամիս առաջ նա բոլորովին այլ մարդ էր»։