Հայաստանի տեսարժան վայրերը. ո՞ւր գնալ այս ամառ․ Վարդաբլուր լեռ (լուսանկարներ)

Հայաստանի տեսարժան վայրերը. ո՞ւր գնալ այս ամառ․  Վարդաբլուր լեռ (լուսանկարներ)

MediaHub.am-ն իր հետևորդների ուշադրությանն է ներկայացնում Հայաստանի յուրօրինակ տեսարժան վայրերը, որտեղ կարելի է այցելել 2022 թ-ի ամռանը: Շարքի քսանվեցերորդ տեսարժան վայրը՝ Վարդաբլուր լեռը։

 

Վարդաբլուր լեռը գտնվում է Վայոց Ձորի մարզում, որը հայտնի է նաև Գայլի ականջներ անվանումով:

 

Երևանից գտնվում է մոտավորապես 142 կմ հեռավորության վրա` Զեդեա գյուղից վերելքը սկսելու դեպքում, իսկ Ագարակաձորից սկսելու դեպքում` 137 կմ:

 

Մինչև լեռան ստորոտը կան ճանապարհներ, որտեղ կարելի է հասնել մեքենաներով (նպատակահարմար է ամենագնաց), իսկ գյուղերից վերելքը սկսկելու դեպքում նպատակահարմար է քայլել Զեդեա գյուղից, քանի որ գյուղից լեռան գագաթ հեռավորությունը կազմում է 4,82 կմ, իսկ Ագարակաձոր գյուղից`12,68կմ:

Այս երթուղին կազմվել է գյուղ Զեդեա (սկիզբ), Վարդաբլուր լեռ, Գռիձոր և Ագարակաձոր գյուղ (ավարտ) կետերով:

Առավելագույն բարձրություն- 2455մ Նվազագույն բարձրություն-1151մ Ընդհանուր վերելք- 823մ Ընդհանուր վայրէջք- 1304մ Երկարություն- 17,5կմ (4,82կմ վերելք, 12,68կմ վայրէջք) Տևողությունը- 8 ժամ 25 րոպե: Ժամանակաշրջանը- 26 նոյեմբեր 2017թ. Ձյան առկայությունը- 1109մ-ից: