Սվետլանա Լոբոդան հայտարարել է, որ երբեք չի վերադառնա Ռուսաստան

Սվետլանա Լոբոդան հայտարարել է, որ երբեք չի վերադառնա Ռուսաստան

Ուկրաինացի երգչուհի Սվետլանա Լոբոդան հարցազրույց է տվել վրացի լրագրող Նոե Սուլաբերիձեին YouTube-ի իր ալիքի համար։ Փոփ աստղը խոստովանել է, որ երբեք չի վերադառնա Ռուսաստան։ Հարցազրույցներից մեկում երգչուհին նաեւ առաջին անգամ տվել է իր կրտսեր դստեր ամբողջական անունը. պարզվում է, որ աղջկա անունն իրականում Մաթիլդա է, եւ ոչ Թիլդա, ինչպես նախկինում նրան անվանում էին բոլորը:

«Դա բացառվում է»,- հայտարարել է Լոբոդան հարցազրույցներից մեկում՝ նշելով, որ իր ավագ դուստրը՝ 11-ամյա Եվանգելինան, խնդրել է վերադառնալ Ռուսաստան։

Այժմ արտասահմանում ապրող երգչուհին խոստովանել է, որ երեխաների համար հեշտ չէ այդ քայլը։ 

«Եվանգելինան շատ դժվարությամբ տարավ տեղափոխությունը։ Երեխաները հիմնականում դժվարությամբ են հարմարվում նոր իրականության հետ։ Ես նրա հետ շատ եմ խոսել այդ մասին, բացատրել, թե ինչու չկարողացանք մնալ: Նա լսում է ինձ, հասկանում եւ աջակցում է, բայց նրա համար դա շատ դժվար է։ Նա ասում է. «Մայրիկ, ես իսկապես կարոտում եմ իմ ընկերներին»: Բայց ես ասում եմ, որ հանգամանքներն այնպես են դասավորվել, որ մենք չենք կարող եւ չենք վերադառնա», - ասել է Լոբոդան: