Երգիծաբան Եվգենի Պետրոսյանը մեկնաբանել է առողջական խնդիրների մասին լուրերը

Երգիծաբան Եվգենի Պետրոսյանը մեկնաբանել է առողջական խնդիրների մասին լուրերը

Հայտնի երգիծաբան Եվգենի Պետրոսյանը մեկնաբանել է այն լուրերը, թե իբր ինքը ոտքերի հետ խնդիրներ ունի։ Նա պատասխանել է Telegram ալիքում իր առողջական վիճակի մասին լուրերին։

«Մեկ տարի առաջ՝ ամռանը, ինչ-որ մեկը ծնկներիս թեյփեր նկատեց եւ լրատվամիջոցներով ամեն տեսակի անտիմոնիա տարածեց... Մի անհանգստացեք, ընկեր լրագրողներ։ Ես մարզիկ եմ: Հատկապես, երբ ծանրաբեռնվածությունը մեծանում է, թեյփեր եմ ամրացնում։ Ճանճից փիղ մի սարքեք»,- գրել է հումորիստը։

Այժմ Պետրոսյանը կնոջ՝ Տատյանա Բրուխունովայի եւ որդու՝ Վահանի հետ միասին հանգստանում է Թուրքիայում։