Ինչպես հայտնի է, Կառավարության որոշմամբ այսօր Վայոց ձորի մարզպետ նշանակվեց Ջերմուկի արդեն նախկին համայնքապետ Վահագն Արսենյանը։
Որքա՞ն Ջերմուկը կմնա առանց համայնքապետի. MediaHub-ի հետ զրույցում ավագանու ՔՊ-ական անդամ Գոհար Խաչատրանը նշեց, որ դեռ վաղ է խոսել այդ մասին, քանի որ մարզպետը նոր է նշանակվել:
«Պետք է ավագանու նիստ հրավիրենք, հիմա չեմ կարող ասել, թե ով կլինի համայնքապետը։ Ես էլ ուղղակի լսեի էի, բայց չգիտեի՝ ճիշտ ա, թե չէ, այսօր լսել ու ուրախացել ենք»,- նշեց Խաչատրյանը։
Իսկ ո՞վ կարող է փոխարինել Արսենյանին: Ավագանու անդամն իր մտքում ունի թեկնածուներ, սակայն չշտապեց բարձրաձայնել նրանց անունները։
«Ի սկզբանե ավագանու նիստը որոշված էր նոյեմբերի 20-ին, բայց երևի արտահերթ կլինի, որովհետև չենք սպասի մինչև ամսի 20-ը։ Լավ թեկնածուներ կան, բայց, թող, ընտրություններ լինեն, կհասկանանք»,- հավելեց Գոհար Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ Վահագն Արսենայանը նախկին ՀՀԿ-ական, նախկին նախագահ Սերժ Սարգսյանի ամենամտերիմ անձանցից մեկը համարվող, «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ հիմնադիր և գործադիր տնօրեն Աշոտ Արսենյանի որդին է:
Էմմա Մարտիրոսյան