Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Միջազգային Սոցիալական ոլորտ ՍՊՈՐՏ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

«Վան», «Ալաշկերտ», «Արարատ–Արմենիա» ֆուտբոլային ակումբների պատասխանը՝ Փաշինյանին

Blog Image

ՀՀ իշխանությունները շարունակում են պայքարը հայի ինքնության, մեր արժեքների դեմ:  Այժմ թիրախը Արարատ լեռն է։ 

Կառավարության որոշմամբ` 2025 թվականի նոյեմբերի 1-ից ՀՀ մուտքի կամ ելքի սահմանահատման կնիքի վրա այլևս չի լինելու Արարատ լեռան պատկերը: 

Դեռ նախորդ տարի թշնամի երկրի՝ Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, որ Հայաստանը ի թիվս այլ քայլերի, պետք է հրաժարվի ազգային խորհրդանիշներում Արարատ լեռը պատկերելուց։ Ըստ երևույթի՝ ՀՀ իշխանությունները շարունակում են քայլ առ քայլ  կատարել Ադրբեջանի և Թուրքիայի պահանջները, և հնարավոր է ՝ շուտով ՀՀ–ում ոչինչ չմնա Արարատ անվամբ։ Բայց դե լեռը հո տեղից չե՞ն հեռացնելու…

«Խարույկի եմ գնացել, երեխեքի հետ խոսում եմ, ասում եմ՝ երեխե՛ք, Հայաստանի ամենաբարձր լեռը ո՞րն է։ Երեխեքի 70 տոկոսը ասում է՝ Արարատը, երեխեքը չգիտեն, որ Արարատը ՀՀ-ի տարածքում չի»,- օրերս հայտարարել է Փաշինյանը։ Եվ հենց այս վերնագրով՝ «Հայ երեխաների 70%-ը չգիտի, որ Արարատ լեռը Հայաստանում չէ», անմիջապես լույս տեսան միջազգային ԶԼՄ-ները։

Կամ շարունակում է նույն տրամաբանության մեջ. «Նորություններում տեսնում ենք` «Վանը» հաղթեց «Ալաշկերտին», ու ես ինձ հարց եմ տալիս, կարո՞ղ ա` դա ֆուտբոլի զարգացման հետ կապ ունի։ Օրինակ` ինչի՞ է Իտալիայի թիմի անունը «Միլան», «Ռոմա», անգլիական թիմի անունը` «Լիվերպուլ», իսպանականինը` «Բարսելոնա», իսկ Հայաստանում չի՞ կարող թիմի անունը «Հրազդան» լինի կամ «Արտաշատ»... Արտաշատը մեր պատմությունը չի՞։ Արտաշատը մեր ինքնությունների ինքնությունն ա, մեր մայրաքաղաքների մայրաքաղաքն ա»,– ասել է Փաշինյանը։

MediaHub-ը դեռ ուրբաթ օրը գրել էր, որ հնարավոր է՝ Փաշինյանն անցնի ֆուտբոլային ակումբների անուններին, ինչը, փաստացի, եղավ։ Եվ մենք կշարունակենք հարցախույզը՝ ի՞նչ են մտածում այս ամենի մասին մեր ակումբները, արդյո՞ք պատրաստվում են փոխել իրենց անունները Փաշինյանի հայտարարությունից հետո: Դիմեցինք հենց այն ակումբներին, որոնց հիշատակել էր հայի ինքնությանը պատերազմ հայտարարածը:

Մասնավորապես, MediaHub-ի հետ զրույցում «Վան» ֆոտբոլային ակումբի մամուլի քարտուղարը նշեց․ ««Վան» ֆոտբոլային ակումբը Չարենցավանի թիմ է, մարզային թիմ է, ստեղծվել է 2019թ–ին, և ստեղծված օրվանից անունը Վան է։ Այս պահի դրությամբ չեմ կարող ասել մտադրություն կա, թե՝ ոչ, բնականաբար որոշում է կայացնում սեփականատերը։ Ակումբի սեփականատերը այդպիսի որոշման մասին՝ կփոխե՞նք, թե՞ ոչ, դեռ ոչ մեկիս չի հայտնել, դա միայն իր որոշումն է։ Ինչ կլինի հետագայում, կլուսաբանվի, ակումբի պաշտոնական էջերով կտեղեկացնենք։ Այս պահին զբաղված ենք ֆուտբոլի խաղերով, աշխատանքային ցիկլի մեջ ենք։ Տեղյակ ենք, որ վարչապետը այդպիսի հայտարարություն արել է, բայց սեփականատիրոջ դիրքորոշումն է՝ ինչպիսի՞ անուն կլինի, այս պահին չունենք ինֆորմացիա, որ մեր ակումբի անունը կփոխվի կամ չի փոխվի։ Սեփականատերը կորոշի, հետագայում եթե հավելյալ ինֆորմացիա լինի՝ կտեղեկացնենք»։ 

«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբից էլ պատասխանեցին․ «Մենք չենք հետաքրքրվում քաղաքականությամբ, ծանոթ չենք, ամբողջ ակումբը կենտրոնացած է միայն ֆուտբոլի, Հայաստանի առաջնության վրա»։

Անվան փոփոխության մասին կոնկրետ հարցին ի պատասխան մամուլի քարտուղարը նշեց․ «Մտադրություն չի կարող լինել, ընդհանրապես չի քննարկվել։ Մեր ակումբը հիանալի արդյունքներ է ցույց տալիս Հայաստանի առաջնությունում, 6 խաղ ենք խաղացել, մեր թիմով գլխավորում ենք մրցաշարային աղյուսակը»։

Իսկ ահա այս ցանկում ամենախոցելին, ըստ Նիկոլ Փաշինյանի տրամաբանության, «Արարատ–Արմենիա» ֆուտբոլային ակումբը, հստակ պատասխան ունի: MediaHub-ի հետ զրույցում ակումբի մամուլի ծառայության բաժնի ղեկավարը նշեց․  «Ընդհանրապես ակումբի անունը փոփոխության ենթարկելու նախագիծ կամ մտադրություն առհասարակ չկա, դա Նիկոլ Փաշինյանի անձնական պատկերացումն է, ընկալումն է ֆուտբոլի»։

Send