Ղարիբաշվիլին հեռանում է

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է քաղաքականությունից հեռանալու մասին։
Իրակլի Ղարիբաշվիլին «Վրացական երազանք»-ի գործունեությանը մասնակցել է 2012 թվականից՝ դրա հիմնադրումից ի վեր, երկու անգամ զբաղեցրել է վարչապետի և կուսակցության նախագահի պաշտոնները։
«Այսօր ցանկանում եմ Ձեզ տեղեկացնել քաղաքականությունից հեռանալու իմ որոշման մասին։ Վերջին մի քանի շաբաթների ընթացքում չեն դադարել իմ ապագա քաղաքական գործունեության վերաբերյալ ենթադրությունները, և համապատասխանաբար, ես ինձ պարտավորված եմ համարում հասարակության առջև համապարփակ պատասխաններ տալ առկա հարցերին», - ասել է Ղարիբաշվիլին ճեպազրույցի ժամանակ։
Ղարիբաշվիլին չի բացառել ապագայում քաղաքականություն վերադառնալը, բայց չի մտադիրվում միանալ ընդդիմությանը
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահն ընդգծել է, որ կմնա երկրում ու չունի հեռանալու ծրագրեր։