Զելենսկին հասկանում է, որ Ղրիմը կմնա ռուսական․ այլ հայտարարություններ Դոնալդ Թրամփից

Զելենսկին հասկանում է, որ Ղրիմը կմնա ռուսական, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Թրամփը նշել է, որ Ղրիմը «կմնա Ռուսաստանի մաս»՝ որպես խաղաղության համաձայնագրի մաս։
Time-ին տված հարցազրույցում Թրամփը մեղադրել է Կիեւին ուկրաինական հակամարտության համար՝ որպես պատճառ նշելով Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու ցանկությունը։
ԱՄՆ ղեկավարը Ուկրաինայի` ՆԱՏՕ-ին անդամակցության մասին ասել է. «Չեմ կարծում, որ նրանք երբևէ կմիանան»։