Մեքենայի պայթյուն Մոսկվայում. բարձրաստիճան զինվորական է մաhացել (տեսանյութ, լուսանկար 18+)

Մոսկվայի մարզի Բալաշիխա քաղաքի բնակելի թաղամասում կայանված մեքենա է պայթել, որի հետևանքով մեկ մարդ զոհվել է։
Պայթուցիկ սարքը տեղադրվել է մեքենայի տակ և պայթեցվել է հեռակառավարմամբ։
Մահացածը Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Յարոսլավ Մոսկալիկն է, գրել են ԶԼՄ-ները։
ՌԴ քննչական կոմիտեն նաև հայտնել է, որ գեներալ-լեյտենանտի սպանության փաստով հարուցվել է քրեական գործ։
Կադրերն այստեղ