ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Երուսաղեմում սադրանքների դադարեցման կոչ է արել

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Երուսաղեմում սադրանքների դադարեցման կոչ է արել

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշն անհանգստություն է արտահայտել՝ կապված Երուսաղեմում իրադրության սրացման հետ, կոչ է արել բոլոր առաջնորդներին թույլ չտալ էսկալացիա։ Այս մասին ասվում է նրա պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկի մեկնաբանությունում. փոխանցում է RIA Novosti-ն։

Ավելի վաղ Կարմիր մահիկը հայտնել էր, որ ուրբաթ մոտ 120 պաղեստինցիներ են տուժել Ալ-Ակսա մզկիթի տարածքում իսրայելական անվտանգության ուժերի հետ բախումների հետևանքով։ Վերջին շաբաթներին Իսրայելում իրադրությունն անվտանգության ոլորտում բարդացել է։ Մարտի կեսերից հարձակումների ու ահաբեկչությունների զոհ է դարձել երկրի 14 բնակիչ։

«Գլխավոր քարտուղարը կոչ է արել բոլոր կողմերի առաջնորդներին աջակցել իրադրության կարգավորմանը։ Սադրանքները պետք է դադարեն հենց հիմա՝ կանխելու հետագա էսկալացիան»,-նշել է Դյուժարիկը։

Նրա խոսքով՝ գլխավոր քարտուղարը կրկին կոչ է անում պահպանել ստատուս-քվոն Երուսաղեմի սրբազան վայրերում։