Բելառուսն արգելել է ԵՄ-ում գրանցված ավտոտրանսպորտի մուտքը

Բելառուսի իշխանություններն արգելել են ԵՄ-ում գրանցված տրանսպորտային միջոցների մուտքը երկիր. հայտնում է երկրի տրանսպորտի նախարարությունն իր տելեգրամյան ալիքում։
Միևնույն ժամանակ իշխանությունները նախատեսել են որոշ բացառություններ։ ԵՄ-ից տրանսպորտը կարող է մտնել երկիր հատուկ անցակետերով՝ բեռնափոխադրման կամ կցորդման օպերացիաների համար։ Այդ անցակետերում ապրանքը կվերբեռնվի բելառուսական կամ ռուսական տրանսպորտային միջոցներ, գրում է «Коммерсантъ»-ը։