Գերմանիայի ռազմական բյուջեն կմեծանա 2 մլրդ եվրոյով․ մեծ մասը կուղղվի Ուկրաինայի օգնությանը

Գերմանիայի ֆինանսների նախարար Քրիստին Լինդները հաստատել է երկրի ռազմական բյուջեն 2 մլրդ դոլարով մեծացնելու կառավարության պլանները։ Այս մասին քաղաքական գործիչը գրել է Twitter-ում։ Նշվում է, որ միջոցների մեծ մասը կուղղվի Ուկրաինայի օգնությանը։ Լինդների խոսքով՝ կանցլեր Օլաֆ Շոլցը վաղուց է դա պահանջել։
Reuters-ը, հղում անելով Գերմանիայի կառավարության աղբյուրին, մասնավորապես հայտնում է, որ այդ գումարից մոտ 400 մլն եվրոն նախատեսված է Խաղաղության եվրոպական հիմնադրամի համար, որը զենք է գնում Ուկրաինայի համար։
Չորեքշաբթի Շոլցը RBB ռադիոկայանի հետ հարցազրույցում հայտարարել էր, որ Գերմանիան կշարունակի զենք մատակարարել Ուկրաինային, սակայն դա կանի գործընկերների հետ համակարգմամբ, միակողմանի քայլերը բացառված են։