Վթար՝ Գեղարքունիքում․ «ՈՒԱԶ»-ը բախվել է տնակին, վիրավnրներ կան

Վթար՝ Գեղարքունիքում․ «ՈՒԱԶ»-ը բախվել է տնակին, վիրավnրներ կան

Այսօր՝ հուլիսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 60-ամյա Ռոբերտ Գրիգորյանը իր վարած «ՈՒԱԶ 3303» մակնիշի ավտոմեքենան վարելու ընթացքում ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, ինչի հետևանքով կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի ձախ կողմում գտնվող վագոն տնակին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ռ․ Գրիգորյանն ու նրա ուղևոր, Գեղարքունիքի մարզի բնակիչ 54-ամյա Արմեն Ավետիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։