Խոշոր վթար՝ Արագածոտնում․ բախվել են «Nissan X-Trail»-ը, «ՎԱԶ 21124»-ն ու «ՎԱԶ 21011»-ը, 7 վիրավnր կա

Խոշոր վթար՝ Արագածոտնում․ բախվել են «Nissan X-Trail»-ը, «ՎԱԶ 21124»-ն ու «ՎԱԶ 21011»-ը, 7 վիրավnր կա

Այսօր՝ հուլիսի 2-ին, խոշոր ավտովթար  է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 53 կմ հատվածում բախվել են «Nissan X-Trail», «ՎԱԶ 21124» ու «ՎԱԶ 21011» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 7 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են մի մասը Աշտարակի, մի մասը՝ Երևանի տարբեր հիվանդանոցներ։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։