Կարևոր․ երթևեկության փոփոխություն կկատարվի

Կարևոր․ երթևեկության փոփոխություն կկատարվի

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հուլիսի 4-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Գրիգոր Լուսավորչի – Արգիշտիի – Իտալիայի փողոցների խաչմերուկում: 

Արգիշտիի փողոցից Իտալիայի փողոց՝ Գր. Լուսավորչի փողոցի առկա հետիոտնային անցումը կտեղափոխվի Ալ. Մյասնիկյանի արձանին հարող ճանապարհահատված:


 
Երևանի քաղաքապետարան