«Ռեմբո-6». Վահագն Ալեքսանյանն իր մարմնով «փակելու» է Փաշինյանին

«Ռեմբո-6». Վահագն Ալեքսանյանն իր մարմնով «փակելու» է Փաշինյանին

Ի՞նչ է պահանջվում յուրաքանչյուր քաղաքացուց՝ սեփական կամքից անկախ չդառնալ կոլաբորացիոնիստական խմբակների համար «օգտակար ապուշ»: Այդ մասին հայտարարել է ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը:
Կոլաբորացիոնիստական խմբակների մասին խոսելիս արդյոք Վահագն Ալեքսանյանը նկատի ունի ՔՊ-ականներին և նրանց աջակցող իբր ընդդիմադիր արտախորհրդարանական, ռուսաֆոբ շրջանակներին. հարցը հռետորական է:

Ակնհայտ «սպորտային» արտաքին ունեցող Վահագն Ալեքսանյանը կրկին «ռազմական» վերլուծություններ է անում և «Ռեմբո» է խաղում Երևանում՝ սահման մեկնելու և զենքը ձեռքին հայրենիքը պաշտպանելու փոխարեն: Ադրբեջանական զորքերի դեմ կռվելը պարգևավճար ստանալ չէ, դրա համար ՔՊ-ականները հերթ չեն կազմում սահման մեկնելու համար:

ՔՊ-ն տարիներ շարունակ իր քայլերով կազմաքանդել է բանակը, պրոֆեսիոնալ սպայական կազմի փոխարեն ղեկավար պաշտոնների բերելով պատմության ուսուցիչներին, իսկ ԳՇ պետեր փոխել մի քանի ամիսը մեկ: Վահագն Ալեքսանյանն իր ոճի մեջ կրծքով պաշտպանելու է Փաշինյանին՝ սահմանները պաշտպանելու փոխարեն:
Եթե Ալեքսանդր Մատրոսովը Հայրենական պատերազմի օրերին իր կրծքով փակել է հակառակորդի գնդացիրը, ապա Վահագն Ալեքսանյանը իր մարմնով պատրաստ է փակել ՔՊ-ի առաջնորդին:

Վահրամ Բագրատյան