Ադրբեջանը հարվածելու է այնքան ժամանակ, քանի դեռ ՔՊ-ն ՀՀ-ում իշխանության է

Ադրբեջանը հարվածելու է այնքան ժամանակ, քանի դեռ ՔՊ-ն ՀՀ-ում իշխանության է

Ադրբեջանը լայնածավալ ռազմական գործողություններ է իրականացրել ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ, հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ: Այս նախադասությունը ՀՀ քաղաքացիները կարդալու են այնքան ժամանակ և այնքան տարի, քանի դեռ ՔՊ-ականները ՀՀ-ում իշխանության են: Բաքուն արդեն ՀՀ քաղաքներին է հարվածում, նպատակը Զանգեզուրի միջանցք բացելն է՝ ռազմական ճանապարհով։

Փաշինյանը տարբեր խոստումներ է տվել Արևմուտքին և ՌԴ-ին և այժմ չի կարողանում դուրս գալ իր խոստումների «տակից»:

Պաշտպանության նախարար, պատմության ուսուցչին ԱՄՆ ուղարկելով ՔՊ-ականները բարկացրել են Մոսկվային, որն այժմ «սառը պատերազմի» մեջ է Արևմուտքի հետ: Ալիևին ՔՊ-ականները Զանգեզուրի միջանցք են խոստացել, սակայն Փաշինյանը փորձում է «թեման ցրել»՝ հայտարարելով, որ ՀՀ-ն չի պատրաստվում միջանցք տրամադրել Ադրբեջանին: Բաքուն էլ այս ռազմական գործողություններով ՔՊ-ին փորձում է ստիպել տեր կանգնել նախկին խոստումներին:

ՔՊ-ականների հեռացման պարագայում միայն հնարավոր կլինի փրկել հայոց պետականությունը վերջնական կործանումից, իսկ հայոց բանակը՝ կազմաքանդումից:

Ադրբեջանը հարվածելու է այնքան ժամանակ, քանի դեռ չի ստացել արժանի հակահարված. Բաքվին զսպող միակ գործոնը հայոց բանակի վերականգնումն ու մարտունակության բարձրացումն է։

Վահրամ Բագրատյան