ՔՊ-ն Բաքվի քայլերի համար փորձելու է մեղադրել ՌԴ-ին

ՔՊ-ն Բաքվի քայլերի համար փորձելու է մեղադրել ՌԴ-ին

Ադրբեջանի հերթական լայնածավալ հարձակումը Հայաստանի վրա՝ 2018թ.-ից ՔՊ-ի վարած քաղաքականության հետևանք է, երբ կազմաքանդվել են ռազմական, անվտանգային ինստիտուներ, ազգը բաժանվել է սևերի ու սպիտակների, իսկ ՔՊ-ի վերնախավը՝ հարստացել է:

Ադրբեջանը տարիներ շարունակ զինվել է և պատրաստվել լայնածավալ պատերազմի, իսկ ՔՊ-ն պատրաստվել է միայն պարտության և Արցախի հանձնման: Այսօր ՔՊ-ականներն ու նրանց սատելիտները փորձելու են Բաքվի հերթական ռազմական ագրեսիայի մեջ մեղադրել ՌԴ-ին, սակայն միայն ՌԴ ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ դադարեցնել կրակը:

ՔՊ-ն գեոպոլիտիկ «շուստրիություն» է անում՝ պաշտպանության նախարար ուղարկում ԱՄՆ, հետո ռուսամետ հայտարարություններ անում. Փաշինյանը «խճճվել» է Սպիտակ տան և Կրեմլի միջանցքներում: Այս իրավիճակից օգտվում է Ալիևը, որը 2020թ.-ից հետո ոչ թե խաղաղության է պատրաստվել, այլ նոր՝ լայնածավալ պատերազմի, բայց այս անգամ արդեն ՀՀ սուվերեն տարածքի դեմ:

Հակառուսական շրջանակները կրկին փորձելու են ամեն ինչի մեջ մեղադրել Մոսկվային՝ Փաշինյանի և ՔՊ-ի վրայից սլաքներն այլ ուղղությամբ շեղելու համար: ՀՀ քաղաքացիները պետք է հասկանան՝ ՀՀ սուվերեն տարածքը պաշտպանելու է միայն հայոց բանակը, հայ ժողովուրդը, իսկ դաշնակիցներն օգնելու են այնքան, ինչքան դա բխելու է վերջիններիս շահերից: Այսպիսին է այսօրվա գեոպոլիտիկ իրավիճակը Կովկասում:

Վահրամ Բագրատյան