Նիկոլ Փաշինյանն արդեն Կառավարության շենքում է

Նիկոլ Փաշինյանն արդեն Կառավարության շենքում է

Այսօր` սեպտեմբերի 22-ին, ժամը 11:00-ին սպասվում է Կառավարության հերթական նիստը, որը բոյկոտելու համար ընդդիմությունը որոշել է 10:00-ից շրջափակել Կառավարության շենքի բոլոր մուտքերն ու ելքերը:

«Օտարի Կառավարությունը՝ Փաշինյանն ու իր նախարարները չպետք է կարողանան մտնել Կառավարության շենք ու նիստ անցկացնել»,- հայտարարեց ընդդիմությունը:

Սակայն, MediaHub-ի տեղեկություններով, Փաշինյանն արդեն իսկ Կառավարության շենքում է, նա ոչ մի դեպքում թույլ չի տալու, որ նիստը չկայանա, ավելին, հրահանգել է այսօր գործի դնել «պողպատե մանդատը», եթե հարկ լինի` զանգվածային բախումների գնով:

Նարե Գնունի