Սա մեկ հանդիպմամբ լուծվող հարց չէ․ Դավիթ Բաբայանը՝ Եվլախում տեղի ունեցած բանակցության մասին

Սա մեկ հանդիպմամբ լուծվող հարց չէ․ Դավիթ Բաբայանը՝ Եվլախում տեղի ունեցած բանակցության մասին

Բանակցություններն ավարտվել են, սպասում ենք, որ տղաները գան։ Այս մասին այսօր MediaHub-ի հետ զրույցում ասաց ԱՀ նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։

Խոսելով բանակցությունների արդյունքի մասին՝ վերջինս նշեց, որ սա մեկ բանակցությամբ, մեկ հանդիպմամբ լուծվող հարց չէ։ 

«Տեսնենք էլի, թող գան, տեսնենք։ Ստեփանակերտում հիմա պաշարված երկրի, պաշարված մայրաքաղաքի վիճակ է։ Ստեփանակերտում հիմա կրակոցներ չկան, այլ ուղղությամբ ևս հանգիստ է։ Մարդիկ նկուղներում են, որոշները տներ են այցելել, որոշները բակում են։ Ունենք փախստականներ, տեղահանվածներ, սա է պատկերը, ի՞նչ անենք»,- հավելեց նա։

Հիշեցնենք, որ այսօր կեսօրին Եվլախում հանդիպել են Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչները:

Ըստ որոշ աղբյուրների՝ որևէ արդյունք այդ հանդիպումը չի տվել:

Լիաննա Թորոսյան