Ի՞նչ պաշտոնի է հավակնում Քրիստիննե Գրիգորյանը

Ի՞նչ պաշտոնի է հավակնում Քրիստիննե Գրիգորյանը

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ ընդամենը մեկ տարի պաշտոնավարելուց հետո ՀՀ ՄԻ պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել ԱԺ նախագահին:

Հրաժարականի մասին հրապարակված տեքստում, որը նման է «Օսկար» մրցանակ ստանալիս շնորհակալական ելույթի, Գրիգորյանն ակնարկում է այլ աշխատանքի անցնելու մասին, սակայն ընդգծում՝ պատշաճ պահի հանրությանը կտեղեկացնի այլ աշխատանքի մասին տեղեկությունը, իսկ մինչ այդ ձեռնպահ կմնա այս թեմայով որևէ մեկնաբանությունից։

MediaHub-ին հայտնի դարձավ, որ Քրիստիննե Գրիգորյանը պատրաստվում է դառնալ ՀՀ ներկայացուցիչ միջազգային հեղինակավոր կառույցներից մեկում: Թե ո՞ր կառույցի մասին է խոսքը՝ ճշտել այս պահին չհաջողվեց, բայց մեր աղբյուրը հավաստիացրեց՝ Գրիգորյանը դուրս է գալիս միջազգային ասպարեզ: