Ովքե՞ր էին դեմ Լաչինի հարցը ԵԽԽՎ-ում քննարկելուն

Ովքե՞ր էին դեմ Լաչինի հարցը ԵԽԽՎ-ում քննարկելուն

Արդեն հայտնել ենք, որ այսօր ԵԽԽՎ նիստերի օրակարգ ներառվեց Լաչինի միջանցքն ադրբեջանցիների կողմից փակելու հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամի հարցը։

Նշենք, որ հարցը օրակարգ  բերելուն դեմ քվեարկեց ԵԽԽՎ 13 պատվիրակ։ Այդ պատվիրակներից 5-ն ադրբեջանցի է, չորսը՝ թուրք։ Դեմ քվեարկած մեկ պատգամավոր Իռլանդիայից է, մեկը՝ Իտալիայից և երկուսը՝ Ռումինիայից։

Ձեռնպահ պատվիրակների թիվը ևս 13 է։ Նորվեգիայի մեկ, Վրաստանի մեկ, Ուկրաինայի հինգ և Սերբիայի վեց պատվիրակ ձեռնպահ քվեարկեց նախագիծը նիստերի օրակարգ բերելուն։

Նշենք, որ, այնուամենայնիվ, 91 կողմ ձայնով Լաչինի միջանցքի փակման հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամի հարցը կքննարկվի ԵԽԽՎ-ում։

Նարե Գնունի