Զելենսկին պատասխանել է Զատկի զինադադարի մասին Պուտինի հայտարարությանը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ այս պահին Ուկրաինայում օդային ռմբակոծման նախազգուշացում է հայտարարվել՝ անօդաչու թռչող սարքերի պատճառով։ Ըստ նրա՝ դա ցույց է տալիս Ռուսաստանի «վերաբերմունքը» զինադադարին ու Զատիկին։ Նա իր գրառումը հրապարակել է 17:43-ին. Ուկրաինայի նախագահը հայտնել է, որ իրավիճակի մասին հայտնել է ժամը 17:15-ի դրությամբ։
Զելենսկին խոսել է նաև ռազմաճակատի տարբեր հատվածներում ուկրաինացի զինվորականների հաջողությունների մասին։ Ուկրաինայի նախագահի խոսքով, իրավիճակի մասին հենց նոր իրեն զեկուցել է գերագույն գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին։
Ժամը 18:02-ին ուկրաինական «Strana» հրատարակությունը հայտնել է, որ ողջ երկրում չեղյալ են հայտարարվել օդային հարվածների ազդանշանները։