Սուրբ Զատիկին ընդառաջ Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են իրականացրել

Սուրբ Զատիկին ընդառաջ Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են իրականացրել

Ռուսաստանը վերադարձրել է 246 ռուս զինծառայողի, իսկ դրա դիմաց Ուկրաինայի զինված ուժերին է փոխանցել 246 ռազմագերի, հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:

«Գերությունից վերադարձած ռուսաստանցի զինծառայողները գտնվում են Բելառուսի տարածքում, նրանց օգնություն է ցուցաբերվում։ ՌԴ-ն որպես բարի կամքի ժեստ Ուկրաինայի ԶՈՒ-ին է փոխանցել 31 վիրավոր ռազմագերի՝ 15 վիրավոր ռուս զինծառայողների դիմաց»,- նշված է հաղորդագրության մեջ։

Իրադարձություններին ավելի արագ հետևելու համար բաժանորդագրվեք՝ MediaHub1world