Զատիկի զինադադարը մեկնարկեց․ ի՞նչ են մեկնաբանում կողմերը

Զատիկի զինադադարը մեկնարկեց․ ի՞նչ են մեկնաբանում կողմերը

Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիհան X սոցիալական ցանցում մեկնաբանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարած Զատկի զինադադարը։

Սիբիհան հիշեցրել է, որ մարտին Ուկրաինան Ջիդայում ընդունել է էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածները դադարեցնելու ԱՄՆ-ի առաջարկը։

«Ռուսաստանը ցանկացած պահի կարող է համաձայնել 30 օր ժամկետով ամբողջական և անվերապահ զինադադարի առաջարկին: <...> Մենք ցանկանում ենք տեսնել, որ ռուսական ուժերը իսկապես դադարեցնեն կրակը բոլոր ուղղություններով», - ասել է Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարը: