ԱՄՆ-ը մեկնաբանել է Պուտինի՝ Զատկի զինադադարի մասին հայտարարությունը

Ռուսաստանը, հայտարարելով Զատկի զինադադարի մասին, ցույց տվեց իր բացությունը Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների համար։ Այս մասին գրում է ամերիկյան The New York Times (NYT) թերթը։
«Պուտինը հրամայեց «դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները» Ուկրաինայի դեմ՝ հայտարարելով «Զատկի զինադադար», որը կարծես թե նպատակ ունի ցույց տալ Թրամփի անհամբեր վարչակազմին, որ Մոսկվան դեռ բաց է խաղաղ բանակցությունների համար»,–գրում է թերթը։
Ապրիլի 19-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Զատկի զինադադարի մասին։ Պետության ղեկավարի առաջարկով ռուսական կողմը կդադարեցնի բոլոր ռազմական գործողությունները ապրիլի 19-ի ժամը 18:00-ից մինչև ապրիլի 21-ի ժամը 00:00-ն: Պուտինը, հայտարարելով Զատկի զինադադարի մասին, ասել է, որ Ռուսաստանը ենթադրում է, որ Ուկրաինան կհետևի օրինակին և կդադարեցնի ռազմական գործողությունները:
Պետության ղեկավարը միաժամանակ ընդգծել է, որ ռուսական զորքերը պետք է պատրաստ լինեն հետ մղելու հրադադարի ռեժիմի հնարավոր խախտումները և սադրանքներն Ուկրաինայի Զինված ուժերի կողմից։