5,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ֆիլիպինների հարավային արշիպելագում

Ֆիլիպինների հարավային արշիպելագի Մինդանաո կղզու ափերի մոտ 5,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC):
Նրա խոսքով՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են 16:11-ին (Մոսկվայի ժամանակով 19:11-ին): Նրանց էպիկենտրոնը գտնվել է Կորոնադալ քաղաքից 114 կմ հարավ-արևմուտք, որտեղ ապրում է մոտավորապես 125 հազար մարդ։ Աղբյուրը գտնվել է 18 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։