Երեքշաբթի օրվանից սպասվում է ամպրոպային եղանակ, թաց ձյուն. ՌԴ

Երեքշաբթի օրվանից Մոսկվայում եղանակը աստիճանաբար կսկսի վատանալ, հնարավոր է ամպրոպ, ՌԻԱ Նովոստիին ասել է Ֆոբոս եղանակային կենտրոնի առաջատար մասնագետ Եվգենի Տիշկովեցը։
Երկուշաբթի օրը (Մոսկվայում - խմբ.) սպասվում է փոփոխական ամպամածություն, առանց տեղումների եղանակ: Գիշերը պլյուս 10-13, ցերեկը՝ պլյուս 23-26 աստիճան: Երեքշաբթի օրվանից եղանակը աստիճանաբար կսկսի վատանալ:
Տիշկովեցը նշել է, որ առաջիկա շաբաթվա երկրորդ կեսին ցերեկային ջերմաստիճանը կնվազի մինչև պլյուս 12-17 աստիճան։ Հաջորդ հանգստյան օրերին անձրևոտ կլինի, գիշերը կնվազի մինչև պլյուս մեկ, իսկ Մոսկվայի շրջանի հյուսիսում՝ տեղ-տեղ մինչև զրոյի՝ անձրևի հետ խառնված թաց ձյան հնարավորությամբ: