Ռուսաստանը ցուցադրում է հակամարտությունը կարգավորելու իր պատրաստակամությունը․ Թրամփ

Ռուսաստանը ցուցադրում է հակամարտությունը կարգավորելու իր պատրաստակամությունը․ Թրամփ

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է խաղաղության համաձայնագիր կնքել Ուկրաինայի հարցով։

ԱՄՆ նախագահը գլխավոր խոչընդոտ է անվանել Վլադիմիր Զելենսկու դիրքորոշումը։

«Ռուսաստանը ցուցադրում է հակամարտությունը կարգավորելու իր պատրաստակամությունը»,- ասել է Դոնալդ Թրամփը։ Խնդիրն այժմ, ըստ ԱՄՆ նախագահի, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին է։

«Կարծում եմ՝ Ռուսաստանը պատրաստ է։ Կարծում եմ՝ մենք գործարք ունենք Ռուսաստանի հետ։ Մենք պետք է համաձայնության գանք Զելենսկու հետ», - ասել է Թրամփը Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցի ժամանակ։

«Ես կարծում էի, որ Զելենսկու հետ ավելի հեշտ կլինի», - նշել է նախագահը: «Այս պահին մի փոքր ավելի դժվար է, բայց դա նորմալ է»:

«Կարծում եմ, որ մենք կարող ենք համաձայնության գալ երկուսի հետ էլ: Հուսով եմ, որ դա կստացվի», - հավելել է Թրամփը:

Թրամփը ծրագրում է մայիսի 13-ից 16-ը այցելել Սաուդյան Արաբիա, Քաթար և ԱՄԷ: Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ավելի վաղ հաստատել է, որ «արդյունավետ հանդիպման» նախապատրաստական ​​աշխատանքներն ընթանում են: