ՌԴ-ն գրոհել են ուկրաինական անօդաչուները․ իրավիճակը՝ երկրում

ՌԴ-ն գրոհել են ուկրաինական անօդաչուները․ իրավիճակը՝ երկրում

Ավելի քան 80 ուկրաինական անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) գիշերը ոչնչացվել են Ռուսաստանի շրջանների երկնքում։ Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը Telegram-ի իր ալիքում։

«Հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) հերթապահ համակարգերը ոչնչացրել և որսացել են 87  ինքնաթիռի տիպի անօդաչու թռչող սարքեր»,- ասված է հաղորդագրությունում։

Գործակալության տվյալներով՝ Ղրիմի Հանրապետության երկնքում 45 անօդաչու թռչող սարք է խոցվել։ Բելգորոդի եւ Կուրսկի մարզերում ոչնչացվել է 10 անօդաչու թռչող սարք, իսկ Վորոնեժի շրջանում՝ ութ։ Եվս երկու անօդաչու թռչող սարք են որսացել մայրաքաղաքի շրջանում, չորսը՝ Լիպեցկի, Բրյանսկի և Նիժնի Նովգորոդի մարզերում։

Ապրիլի 23-ին SHOT Telegram ալիքը, վկայակոչելով ականատեսներին, հայտնել է Թաթարստանի Հանրապետությունում գտնվող Ելաբուգա քաղաքի երկնքում մի քանի անօդաչու թռչող սարքերի ոչնչացման մասին։ Հոդվածում նշվում էր, որ ուկրաինական զորքերը փորձել են հարձակվել տարածաշրջանի վրա՝ օգտագործելով UJ-22 Airborne անօդաչու սարքերը։ Այս ֆոնին մի շարք տեղական օդանավակայաններում գործառնությունների ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել։