ԱՄՆ-ը քննարկում է «Հյուսիսային հոսք 2» գազատարի դեմ պատժամիջոցների վերացման հարցը

Սպիտակ տունը քննարկում է «Հյուսիսային հոսք 2» գազատարի և Եվրոպայում ռուսական այլ նախագծերի նկատմամբ պատժամիջոցների վերացման հարցը՝ որպես ռուս-ուկրաինական հակամարտությունը դադարեցնելու քննարկումների մաս, հայտնել է Politico-ն՝ վկայակոչելով քննարկումներին ծանոթ հինգ աղբյուրներ։
Սահմանափակումների վերացման գլխավոր ջատագովը ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Վիտկոֆֆն է, հայտնել են հրատարակության աղբյուրները։ Վիտկոֆֆը հանձնարարել է իր ենթականերին կազմել էներգետիկ ոլորտում Ռուսաստանի դեմ ամերիկյան բոլոր պատժամիջոցների ցանկը։
Թեև Վիտկոֆֆն առաջարկել է վերացնել Ռուսաստանի դեմ էներգետիկ պատժամիջոցները, նախաձեռնությունը դեռևս պետք է զգալի աջակցություն ստանա նախագահի թիմում, ասել է Politico-ի աղբյուրը:
Պետքարտուղար Մարկո Ռուբիոն դեմ է այդ գաղափարին։
Ռուբիոն հերքել է այս տեղեկությունը։ «Սա միանշանակ կեղծ է։ Ո՛չ Սթիվ Վիտկոֆֆը, ո՛չ էլ ես որևէ խոսակցություն չենք ունեցել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները Ուկրաինայի հետ գործարքի շրջանակներում չեղարկելու մասին»,- գրել է ԱՄՆ պետքարտուղարը։