Դիետոլոգը խորհուրդ է տվել թռիչքից առաջ չուտել յուղոտ միս և կանաչի․ ահա թե ինչու

Դիետոլոգը խորհուրդ է տվել թռիչքից առաջ չուտել յուղոտ միս և կանաչի․ ահա թե ինչու

Թռիչքներից առաջ խորհուրդ չի տրվում ուտել յուղոտ միս, կանաչեղեն և հատիկաընդեղեն, ինչպես նաև ալկոհոլ և սուրճ խմել։ Այս մասին զգուշացրել է սննդաբան Ելենա Սոլոմատինան, գրել է «Մոսկվա 24»-ը։

Մասնագետը նշել է, որ երկար նստելիս մարդու մարսողության գործընթացը դանդաղում է, ուստի ծանր սնունդը կարող է անհարմարություն առաջացնել։

Սննդաբանն ասել է, որ թռիչքի ժամանակ երկար նստած դիրքի պատճառով խաթարվում է արյան շրջանառությունը, մեծանում է արյան մակարդման վտանգը։ Ուստի ավելի լավ է չուտել վիտամին K պարունակող մթերքներ՝ մաղադանոս, հազար և սպանախ։

Բժիշկը նաեւ խորհուրդ է տվել թռիչքից առաջ թունդ սուրճ չխմել, քանի որ այն խտացնում է արյունը։ Իսկ ալկոհոլը կարող է հանգեցնել ջրազրկման ու հանգեցնել սրտի կաթվածի կամ ինսուլտի:

Ըստ Սոլոմատինայի՝ ավելի լավ է ուտել հեշտությամբ մարսվող մթերքներ, ինչպիսիք են պանիրը, ձուկը, հնդկահավը, հնդկաձավարի շիլաները: