Ինչո՞ւ է ծխախոտով սուրճը վտանգավոր առողջության համար

Ինչո՞ւ է ծխախոտով սուրճը վտանգավոր առողջության համար

Հոգեբույժ-նարկոլոգ Վիտալի Խոլդինը խորհուրդ է տվել հրաժարվել սուրճից և ծխախոտից։

Նրա խոսքերն է մեջբերել է «Подмосковье сегодня» հրատարակությունը։

«Հայտնի է, որ սուրճն ունի խթանող և կազդուրիչ ազդեցություն: Բայց սուրճի հետևանքներից մեկը սրտի բաբախյունն է և անոթային սպազմը: Ծխախոտը նույնպես սպազմ է առաջացնում։ Այս ամենը հանգեցնում է արյան ճնշման բարձրացման»,- բացատրել է բժիշկը։

Նրա խոսքով՝ այս համադրության սիրահարների շրջանում մեծ է կաթվածի և սրտանոթային այլ խնդիրների ռիսկը։ Սա կարող է նաև հանգեցնել աղեստամոքսային տրակտի հետ կապված խնդիրների: