Բժիշկը զգուշացրել է ոչ ալկոհոլային գարեջրի վտանգավորության մասին

Բժիշկը զգուշացրել է ոչ ալկոհոլային գարեջրի վտանգավորության մասին

Ոչ ալկոհոլային գարեջուրը չի կարող համարվել ալկոհոլային խմիչքների անվտանգ այլընտրանք, «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում բժիշկ Զարեմա Տենը։

Նրա խոսքով՝ այս ըմպելիքը կարող է բացասաբար ազդել ենթաստամոքսային գեղձի վրա՝ իր բարձր կալորիականության պատճառով։ Օրական երկու-երեք բանկաներից ավելի խմելն առաջացնում է ինսուլինի կտրուկ արտազատում։

«Մեծ քանակությամբ ոչ ալկոհոլային գարեջրի կանոնավոր օգտագործումը, օրինակ՝ ամեն օր կամ հանգստյան օրերին, կարող է հանգեցնել ածխաջրերի նյութափոխանակության խանգարման և հետագայում հրահրել շաքարային դիաբետի զարգացումը»,- բացատրել է մասնագետը։

Տենը նաև նշել է, որ ոչ ալկոհոլային գարեջուրը պարունակում է մինչև մեկ տոկոս էթանոլ։ Թունավորման ակնկալվող վիճակի բացակայությունը կարող է խթանել ըմպելիքի չափից ավելի օգտագործումը, ինչը լրացուցիչ վտանգ է ներկայացնում առողջության համար: