Հայտնի է բանակցությունների վերջնական ժամը

Հայտնի է բանակցությունների վերջնական ժամը

Ուկրաինայի հետ բանակցությունները պետք է սկսվեն Մոսկվայի ժամանակով ժամը 12:00-ին։ Այս մասին հայտնել է ռուսական պատվիրակության ղեկավար, ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։

Ավելի վաղ նա հայտնել էր, որ ուկրաինական պատվիրակության ժամանումը Ռուսաստանի Դաշնության հետ բանակցությունների համար սպասվում է մեկուկես-երկու ժամվա ընթացքում։

«Այժմ տեղեկություն է ստացվել, որ նրանք կժամանեն մեկուկես-երկու ժամվա ընթացքում, մենք պատրաստ ենք բանակցությունների նրանց ժամանելուց անմիջապես հետո»,- ասել է նա։