Ուկրաինայի պատվիրակությունը ժամանել է ՌԴ-ի հետ բանակցությունների վայր (տեսանյութ)

Ուկրաինայի պատվիրակությունը ժամանել է ՌԴ-ի հետ բանակցությունների վայր (տեսանյութ)

Ուկրաինայի պատվիրակությունը ուղղաթիռներով ժամանել է Բելառուսի Գոմելի շրջանում Ռուսաստանի հետ բանակցությունների վայր, հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ի թղթակիցը։

Ընդհանուր առմամբ ժամանել է երկու ուղղաթիռ։ Ուկրաինայի նախագահի գրասենյակից հայտնել են, որ պատվիրակության կազմում են պաշտպանության նախարարը, «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավարը և փոխարտգործնախարարը։

Ուկրաինայի հետ բանակցությունները պետք է սկսվեն Մոսկվայի ժամանակով ժամը 12:00-ին։ 

Տեսանյութը՝ MediaHub-ի տելեգրամյան ալիքում։