Հարավային Կորեան արգելում է ռազմավարական նյութերի մատակարարումը Ռուսաստան

Հարավային Կորեան արգելում է ռազմավարական նյութերի մատակարարումը Ռուսաստան

Ռուսաստանի նկատմամբ սահմանափակումներ է մտցրել նաև Հարավային Կորեան՝ էմբարգո սահմանելով ռազմավարական նյութերի մատակարարման վրա։ Ըստ Հարավային Կորեայի արտգործնախարարության՝ դիտարկվում է նաև ոչ ռազմավարական նյութերի արտահանման սահմանափակումը։ Պատժամիջոցները կարող են վերաբերել կիսահաղորդիչների, համակարգիչների, տեղեկատվական-հաղորդակցական սարքավորումների, սենսորների, լազերների մատակարարմանը։

Կորեայի Հանրապետությունը մտադիր է նաև աջակցել միջազգային հանրության գործողություններին և մեծացնել Ուկրաինային մատակարարվող մարդասիրական օգնության ծավալը։