Զբոսաշրջիկներ տեղափոխող օդապարիկ է վթարի ենթարկվել, 2 մարդ մաhացել է․ ԱՄԷ (տեսանյութ)

Միացյալ Արաբական Էմիրություններում մի խումբ զբոսաշրջիկների տեղափոխող օդապարիկ է վթարի ենթարկվել։ Վթարի հետևանքով 2 մարդ մահացել է:
Միջադեպի պահը պատահաբար նկարահանել են ողջ մնացած ռուս կանայք։
Փետրվարի 23-ին Դուբայի անապատների վրայով թռիչքի ժամանակ օդապարիկը 12 հոգուց բաղկացած զբոսաշրջիկների խմբի հետ, որի մեջ եղել են 2 ռուս կանայք, շրջվել ու բախվել է գետնին։
Հայտնի է, որ 2 օտարերկրյա քաղաքացի է մահացել։ Ողջ մնացած ռուս քաղաքացիները պատահաբար տեսագրել են օդապարիկի ընկնելու պահը։ Ըստ աղջկա, ով մոր հետ զամբյուղի մեջ է եղել, թռիչքից առաջ այն երկար ժամանակ չի կարողացել բարձրանալ, իսկ երբ բարձրացել է, անընդհատ փոխել է բարձրությունը։
Թռիչքի մեկնարկից 40 րոպե անց այն ընկել է։
Անկման ժամանակ որոշ ուղեւորներ դուրս են ընկել զամբյուղից։ Հարվածից հետո օդապարիկի զամբյուղը մեծ արագությամբ գլորվել է և մի քանի անգամ բախվել գետնին։
Տեսանյութն այստեղ