Ռուսաստանի Դաշնությունը վտարում է երեք մոլդովացի դիվանագետների

Ռուսաստանի Դաշնությունը վտարում է երեք մոլդովացի դիվանագետների՝ որպես պատասխան միջոցառում, հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն։
Մոսկվայում Մոլդովայի դեսպան Լիլիան Դարիուսին խիստ բողոք են հայտնել Քիշնեւի՝ Ռուսաստանի դիվանագիտական առաքելության երեք աշխատակիցների պերսոնա նոն գրատա հայտարարելու որոշման առնչությամբ։
«Մոլդովայի Հանրապետությունում Ռուսաստանի դեսպանությունը գործում է 1961 թվականի դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի դրույթներին խստորեն համապատասխան։ Եվ Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչությանը Մոլդովայի Հանրապետության ներքին գործերին միջամտելու մեղադրանքի ցանկացած փորձ հիմք չունի»,- ընդգծել է ՌԴ ԱԳՆ-ն։